կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ռոսսոտրուդնիչեստվոն» Քաջարանում ու Կապանում բնակեցված արցախցիներին օգնություն է փոխանցել

«Ռոսսոտրուդնիչեստվոն» Քաջարանում ու Կապանում բնակեցված արցախցիներին օգնություն է փոխանցել

Քաջարանում և Կապանում Լեռնային Ղարաբաղից փախստականները ալյուրի տեսքով օգնություն են ստացել "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի գործընկերներից՝ Վոլգոգրադի բարեկամության տնից: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:

՛՛Ընտանիքների համար նախատեսվեխ է 5 տոննա ալյուր։ Քաջարանում ապրում է 70-ից ավելի ընտանիք, որոնց մեջ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ստանում են առավելագույնը 25 կգ ալյուր։

Հարմարավետ տեղափոխման համար Սյունիքում Ռուսական տան ներկայացուցչության աշխատակիցները ապրանքը տեսակավորել են փաթեթներով։

Կապանում փախստականներն ավելի շատ են, ուստի քաղաքապետարանը հատուկ կտրոններ է բաժանում կարիքավորներին։ Կտրոններով կարելի է սնունդ ստանալ, այդ թվում՝ նաև ալյուր:

  • Կիսվել: