երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Այս մասին հայտնում են Ստեփանակերտից։

Նշվում է, որ հրամանատարի փոխարինումն իրականացվում է պլանային ռոտացիայի շրջանակներում, հայտնել են Ստեփանակերտի աղբյուրները։

Վոլկովը խաղաղապահների հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի մայիսը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին առընթեր: Այժմ Վոլկովը Հարավային ռազմական օկրուգի ՌԽԲԶ զորքերի պետն է եւ գործուղվում է Լեռնային Ղարաբաղ ։

2021 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: