շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Րոպեներ առաջ Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը. Սարգսյան

Րոպեներ առաջ Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը. Սարգսյան

Րոպեներ առաջ Նյու Ջերսին դարձավ 10-րդ ԱՄՆ նահանգը, որ ճանաչեց Արցախի անկախությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

Նշենք նաև, որ, ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։

71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

 

  • Կիսվել: