«ՌՀԱ»-ի ղեկավարը պատմել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար նախագծի մասին
«Ռուսական հումանիտար առաքելությունը» (ՌՀԱ) նախատեսում է Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 7-ից 13 տարեկան երեխաների սոցիալական վերականգնման նախագիծ գործարկել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը։
«Մենք հիմա նախագիծ ենք ծրագրում Հայաստանում՝ Ղարաբաղից տեղահանված երեխաների հետ աշխատելու համար»,- ասել է նա:
Ըստ Շևչուկի, նախագիծն ուղղված է լինելու 7-ից 13 տարեկան երեխաների սոցիալական վերականգնմանը։
«Մենք ընթացքի մեջ ենք, բայց, կարծում եմ, մոտ ենք նրան, որ շուտով կհայտարարենք գործարկման 100 տոկոսով պատրաստ լինելու մասին»,- հավելել է գլխավոր տնօրենը։
Անցյալ հոկտեմբերին ՌՀԱ-ն մարդասիրական օգնություն էր հասցրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին: Շևչուկը նշել է, որ կազմակերպությունը նախատեսում է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը։