հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Բաբայան

ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Բաբայան

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ​​ներկայացուցչության փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ռուսական ուղղությունը միշտ առանցքայիններից մեկն է եղել Արցախի արտաքին քաղաքականության մեջ, եւ այդպես էլ կմնա»,- ասաց նա։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր Ռուսաստանում Արցախի ներկայացուցչության հնարավոր փակման մասին։

  • Կիսվել: