երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն Արցախում կրակային պատրաստություն է սկսել

ՌԴ ՊՆ-ն Արցախում կրակային պատրաստություն է սկսել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների զինծառայողները "Ստեփանակերտ" եւ "Մարդակերտի" զինափորձարաններում ձեռնամուխ են եղել մարտական պատրաստության պլանային պարապմունքներին:

Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տեսակի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից եւ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից, ինչպես նաեւ "ԲՏՌ-82Ա"զրահամեքենաների սպառազինությունից:

Բացի այդ, ռուս խաղաղապահները կատարել են մարտական ձեռքի բեկորային նռնակներ նետելու վարժություններ։ 

Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորված են մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում ՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաեւ մարտական մեքենաների եւ այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ:

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական եւ hատուկ տեխնիկա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: