շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը». Դավիթ Բաբայան

«ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը». Դավիթ Բաբայան

Արցախի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 4-ին, «Արցախի ներկան և ապագան» խորագրով հանդիպումների շրջանակում ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է քաղաքական գործիչների հետ նման ձևաչափով կազմակերպվող հանդիպումները: Ռեկտորը Դավիթ Բաբայանին պարգևատրել է բուհի 50-ամյա գործունեությանը նվիրված մեդալով:
Բնութագրությունը հասանալի չէ
Հանդիպմանը Դ. Բաբայանն անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, նոր մարտահրավերներին, հնարավոր զարգացումներին, պատասխանել ներկաների հարցերին:
Բնութագրությունը հասանալի չէ
Խոսելով Արցախում նոր պատերազմի հավանականության մասին՝ Դ. Բաբայանն այն ուղղակի բացառեց՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության գործուն ներկայությունն Արցախում, Ադրբեջանը երբեք նման արկածախնդրության չի դիմի։
 
Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խոշտանգումներին և սպանություններին՝ բանախոսն այն որակել է բարբարոսություն, նացիզմ:
Բնութագրությունը հասանալի չէ
« Կոչ ենք անում, որ միջազգային կազմակերպություններն ավելի լուրջ զբաղվեն այդ հարցով: Ադրբեջանում հայատյացությունը նացիզմի մի դրսևորում է»,- ավելացրել է ԱԳ նախարարը:
 
Արցախի կարգավիճակի մասին խոսելիս՝ Դ. Բաբայանը կարևորեց այն քայլերը, որոնք պետք է արվեն հետագայում՝ ունեցած ներուժով, համախմբածությամբ, միասնականությամբ:
Բնութագրությունը հասանալի չէ
«Այս պահին մեր հիմնական և կարևոր խնդիրներներից են Արցախի միջազգային ճանաչումը, երկկողմ հարաբերությունների զարգացումը: Մենք պետք է իրատես լինենք, Արցախի կարգավիճակի հարցը եղել է, կա և կմնա մեր օրակարգում: Պետք է կապեր հաստատել Սփյուռքի միջոցով, որպեսզի կարողանանք մեր խնդիրներին լուծում տալ: Մեզ համար առանցքային հարց է սուբյեկտայնության պահպանումը՝ որպես գործոն»,- նշել է Դ. Բաբայանը:

  • Կիսվել: