կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ ապահովել  եռակողմ պայմանավորվածությունների պահպանումը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ ապահովել եռակողմ պայմանավորվածությունների պահպանումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ Այս մասին հայտարարել Է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։

"Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26 -ի տեղեկագրում արձանագրված փաստերը՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման եւ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին", - ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար:

"Ռուսական խաղաղապահ զորակազմի գծով երկու կողմերի հետ փոխգործակցությամբ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրադրության ապաէսկալացման համար", - ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ ապահովել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների պահպանումը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

"Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ ապահովել բարձր մակարդակով առկա եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը", - ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: