կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահ զորակազմի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Ղարաբաղի շուրջ 50 բնակիչների

ՌԴ խաղաղապահ զորակազմի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Ղարաբաղի շուրջ 50 բնակիչների

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ռեյդ են իրականացրել Մարտակերտի շրջանի, Լեռնային Ղարաբաղի Չանքաթաղ բարձրլեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:  Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի արտագնա բժշկական բրիգադի կողմից ուղևորություն է իրականացվել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ բժիշկների կողմից ակնաբույժի, ատամնաբույժի, վնասվածքաբանի և ԼՕՌ բժշկի կողմից ամբուլատոր - պոլիկլինիկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ընդհանուր առմամբ մենք ընդունել ենք մոտ հիսուն մարդ», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Բնակչության ընդունելության ընթացքում տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից որակավորված բժշկական օգնություն է ցուցաբերվել գյուղի շուրջ 50 բնակիչների: «Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ժամանել են մեր Չանքաթաղ գյուղ եւ բժշկական օգնություն են ցուցաբերել մեր բնակչությանը: Շատ շնորհակալ ենք դրա համար», - ասաց տեղի բնակչուհի Էլյա Պողոսյանը։

Ընթացիկ տարվա սկզբից ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 200 բնակիչների բժշկական օգնություն են ցուցաբերել:

  • Կիսվել: