հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարմանը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարմանը

Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգեր, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունում գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման մոտալուտ տարելիցը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերով անցկացվել է ՛՛սլաքների ճշգրտում՛՛:

՛՛Լավրովն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի քաղաքական եւ դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարեւորությունը՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մինչդեռ ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, կաեւորել են ՛՛3+3՛՛ ձեւաչափով համագործակցության հարթակի մշակումը։ Նշենք, որ այս հատվածը ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ բացակայում է:

 

  • Կիսվել: