ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Ղարաբաղ» երգը, որի մտահղացումը եղել է Ռիտա Սարգսյանինը

Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Ղարաբաղ» երգը, որի մտահղացումը եղել է Ռիտա Սարգսյանինը

Արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Ղարաբաղ» երգի նոր տարբերակը՝ նշելով, որ գաղափարը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանինը:

Թող այս երգը բոլորիս հույս ու հավատ ներշնչի: Ես վստահ եմ, որ մի օր Շուշին, Հադրութը և մեր բոլոր մնացած սուրբ վայրերը հետ են վերադառնալու, իսկ մենք ունենալու ենք լիարժեք Արցախ: Փառք ու պատիվ մեր հերոսներին»,–ինստագրամյան էջում ասել է երգիչը։
 
Երգչի պաշտոնական յութուբյան ալիքում տեսահոլովակն ունի գրեթե 24.000 դիտում։
 
Ռազմիկ Ամյանը Արցախին նվիրված բազմաթիվ երգեր ունի։
 

  • Կիսվել: