ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանում

Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում:
 
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:
 
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911:

 

 

  • Կիսվել: