կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռազմական գործողությունների հետևանքով հումանիտար իրավիճակի սրումը հանգեցրեց նրան, որ 100,000 էթնիկ հայեր լքեն Լեռնային Ղարաբաղը. Սոկոլովսկի

Ռազմական գործողությունների հետևանքով հումանիտար իրավիճակի սրումը հանգեցրեց նրան, որ 100,000 էթնիկ հայեր լքեն Լեռնային Ղարաբաղը. Սոկոլովսկի

ԱՄՆ-ն ու գործընկերներն աշխատել են՝ արձագանքելու իրավիճակին Արցախում։ Այս մասին Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ ունեցած ելույթում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:

Նա նշեց, որ ամիսներ շարունակ իրավիճակը ծայրահեղ էր Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով, ու ավելի վատացավ հումանիտար իրավիճակը սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով։

«Սա հանգեցրեց, որ 100,000 էթնիկ հայեր լքեն Լեռնային Ղարաբաղը երկու շաբաթվա ընթացքում։ Այդ տեղահանված մարդկանցից շատերն ունեն էմոցիոնալ սթրես ու քրոնիկ հիվանդություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով»,- ասաց նա։

Սոկոլովսկին նաև հիշեցրեց, որ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն անմիջապես այցելել է Երևան՝ աջակցելու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների։ Փաուերն այցելել է նաև Բաքու՝ նախագահ Ալիևին խորը մտահոգություն արտահայտելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ կապված։ Ամերիկացի պաշտոնյան նաև հայտնեց, որ 11,5 մլն դոլարից զատ՝ հավելյալ 6 մլն կհատկացվի հումանիտար ճգնաժամի հետևանքների համար։

  • Կիսվել: