երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քվեարկության օրը քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ 18 հաղորդում

Քվեարկության օրը քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ 18 հաղորդում

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ 44 հաղորդում:

ԱՀ Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ՝ 44 հաղորդումներից 14-ի մասով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 3-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 15-ը գտնվում է քննարկման փուլում:
 
Քվեարկության օրը Արցախի իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ շուրջ 18 հաղորդում, որից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 1-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, իսկ 7-ը գտնվում է քննարկման փուլում:
 
Նախընտրական քարոզչության ընթացքում Արցախի իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել 26 հաղորդում, որից 4-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 8-ը գտնվում է քննարկման փուլում: Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի լրացուցիչ:

  • Կիսվել: