ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քվեարկելու հնարավորություն է տրվել նաև ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին

Քվեարկելու հնարավորություն է տրվել նաև ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու հնարավորություն է տրվել նաև կորոնավիրուսի վարակման կասկածով ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Բնական է` արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ: Չեմ բացառում, որ Միրիկ համայնքում մասնակցությունը կլինի չնչին կամ էլ չի լինի, համենայն դեպս այդ հնարավորությունը բոլոր քաղաքացիների համար ստեղծված է: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակում առկա սահմանափակումներին, ապա նշեմ, որ մենք կգործենք իրավիճակի զարգացումներին համապատասխան: Երեկ երեկոյան իմ կողմից արդեն իսկ ստորագրվել է 4 որոշում: Եվ այն բոլոր սահմանափակումները, որոնք հիմա սահմանված են ՀՀ-ում, մենք կկիրառենք աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,- ասել է Մարտիրոսյանը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ 

  • Կիսվել: