երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են պատերազմի հետևանքով Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների աջակցության ծրագրերը

Քննարկվել են պատերազմի հետևանքով Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների աջակցության ծրագրերը

Երևանում գտնվող՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է նաև ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։
 
Նա հանդիպել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ, ինչից հետո՝ նաև շտաբում այդ պահին ներկա՝ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։
 
Մասնավորապես, քննարկման առանցքում եղել են պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցների տեսակներն ու բնույթը, մինչև Արցախի տարածքում նրանց կտրամադրվեն բնակարաններ:

  • Կիսվել: