չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քննարկվել են Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Արցախյան հիմնահարց և հայկական շահերի պաշտպանություն․ Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնիի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Գլխավոր հանձնակատարը բարձր գնահատեց այս ուղղությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի ջանքերն ու հույս հայտնեց, որ միջազգային հանրությունն ու կառույցները ի վերջո կկարողանան զսպել ադրբեջանական շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: