կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Քննարկվել են Արցախից տեղահանված և Տավուշում հյուրընկալված ընտանիքների խնդիրները

Քննարկվել են Արցախից տեղահանված և Տավուշում հյուրընկալված ընտանիքների խնդիրները

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործակալության գործընկերներ Կարեն Խաչատրյանը, Սահականուշ Եղիազարյանը, Նարեկ Բոցինյանը և Սրբուհի Դարբինյանն այսօր հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետարանում։ Հանդիպման ընթացքում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվել են Արցախից տեղահանված և մարզում հյուրընկալված ընտանիքների խնդիրներն ու ներկա իրավիճակը։

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև աջակցության և մարզի համայնքների կարողությունների հզորացման տարբեր ուղղությունների ու առաջնային բնագավառների շուրջ։

  • Կիսվել: