ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են Արցախի շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները

Քննարկվել են Արցախի շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը:

Երկրի ղեկավարը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: