շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը․ Գեղամ Ստեփանյան

Քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը․ Գեղամ Ստեփանյան

Արդյունավետ հանդիպում ենք ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել ենք Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները:

Այս մասին գրառում է կատարել ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասնելով իր և ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի մոսկովյան այցի արդյունքները:
 
«Քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքներից տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը»,- գրել է պատգամավորը:
 
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են: Արցախցի պատգամավորներն այցի շրջանակներում մասնակցել են Մոսկվայում մարտի 15-ին կայացած՝ «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը: Միջազգային պայմանագրեր: Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին: Մոսկվայի համաժողովին մասնակցել են հայկական և ռուսական հասարակական-քաղաքական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: