ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկել ենք Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր. Արմեն Գրիգորյան

Քննարկել ենք Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր. Արմեն Գրիգորյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր և նշել, որ այդ ոլորտում լուրջ ներդրումներ ունենք կատարելու:

ԱՀ նախագահ հետ հանդիպումից հետո այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
Նրա խոսքով՝ հանդիպումներ է նախատեսում պաշտպանության նախարարի, ինչպես նաև ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու առկա ծրագրերի հետագա շարունակության պահպանման վերաբերյալ հարցեր և նախանշելու այն ուղիները, որոնք ապահովելու են մեր հետագա զարգացումը:
 
Այն հարցին, թե անդրադարձ կատարվել է Արցախյան հիմնախնդրին, Ա. Գրիգորյանը նշել է, որ այդ մասին որևէ քննարկում չի եղել, քանի որ իր այցի նպատակն այլ էր:

  • Կիսվել: