հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ և ԱՀ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ և ԱՀ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: