երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը, իսկ Շուշիի ուղղությամբ արձակվել է «Սմերչ»-ի 3 հրթիռ. ԱԻՊԾ

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը, իսկ Շուշիի ուղղությամբ արձակվել է «Սմերչ»-ի 3 հրթիռ. ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։

Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

  • Կիսվել: