ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քերթի դպրոցը համալրվել է սպորտային պարագաներով

Քերթի դպրոցը համալրվել է սպորտային պարագաներով

Նախօրեին թեհրանահայ բարերար Էդվին Ավանեսյանն իր հերթական նվիրատվությունն է կատարել, այս անգամ` ԱՀ Մարտունու շրջանի Քերթ համայնքի Կ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցին: Կրթօջախը համալրվել է սպորտային պարագաներով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բարեգործական ծրագրերի համակարգող Նարինե Քոչարյանը, ում միջոցով իրականացվել է նախաձեռնությունը, ասել է, որ թեհրանահայ բարերարը, 2018 թվականից սկսած, Արցախի տարբեր գյուղերի դպրոցների աշակերտներին սպորտային պարագաներ է նվիրաբերում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ այսօր Էդվին Ավանեսյանի միջոցներով ծրագրեր են իրականացվել Կարմրակուճ, Առաջամուղ, Կիչան, Մեխակավան, Աստղաշեն համայնքներում: Ըստ նախատեսվածի` ևս մեկ դպրոց պետք է աջակցություն ստանար։ Առաջարկեցի ընդգրկել Քերթի դպրոցը: 1-4-րդ դասարանների շուրջ 96 աշակերտների տրամադրվել է սպորտային տաք հագուստ, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի գնդակներ, սպորտային այլ պարագաներ»,- նշել է Ն. Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է կրթօջախին տրամադրել նաև նոր գրատախտակներ և կահույք:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: