ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քերթի բնակիչները հաստատակամորեն են արարում հայրենի գյուղում. Համայնքն այսօր

Քերթի բնակիչները հաստատակամորեն են արարում հայրենի գյուղում. Համայնքն այսօր

ԱՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում ապրող ու արարող մարդիկ ամուր կառչած են հայրենի հողին ու իրենց տունն ու տեղը փայփայել գիտեն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քերթ համայնքի ղեկավար Գեղամ Լալայանը։ Նա նշել է, որ այս օրերին գյուղի բնակիչներն իրենց օրվա մեծ մասն անց են կացնում այգիներում, հողն են մշակում:

«44-օրյա պատերազմից հետո գյուղի վարելահողերը անցել են թշնամու վերահսկողության տակ, և այսօր բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու տնամերձ հողակտորներում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն է: Այստեղ վերաբնակեցվել է տեղահանված երեք ընտանիք, նրանք ապահովվել են բնակկենցաղային պայմաններով»,-նշել է Գ. Լալայանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է՝ համայնքի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում հայեցի կրթվում ու դաստիարակվում է 96 աշակերտ: Գործում է նաև մանկապարտեզ, որը 32 սան ունի՝ ինչպես Քերթից, այնպես էլ՝ Քարահունջից:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմական գործողությունների հետևանքով վնասվել են գյուղի տները. բնակելի շինություններում վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Ամառային շրջանում ասֆալտապատվել են գյուղամիջյան և համայնքը մայրուղուն կապող ճանապարհները: Ունենք գործող համայնքապետարան, բուժկետ, ակումբ, որոնց շենքերը հին են և ունեն վերանորոգման կարիք»-ընդգծել է համայնքապետը՝ հավելելով, որ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ: Գ. Լալայանը ցավով է անդրադարձել 44-օրյա պատերազմի պատճառած անդառնալի կորուստներին՝ ոգեկոչելով գյուղի ինը անմահ հերոսների հիշատակը:

  • Կիսվել: