հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաշե՛ք, անջատե՛ք էս «կամերան». ինչպես Մասիս Մայիլյանն ու աջակիցները խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը (տեսանյութ)

Քաշե՛ք, անջատե՛ք էս «կամերան». ինչպես Մասիս Մայիլյանն ու աջակիցները խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը (տեսանյութ)

Այսօր Արցախի Ասկերան քաղաքում ընթանում էր նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպումը տեղացիների հետ:

Հանդիպումից առաջ Armlur.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել նախագահի թեկնածուին, սակայն վերջինս տրամադրված չէր հարցազրույցի եւ կեսից որոշեց չպատասխանել հարցերին, իսկ նրան ուղեկցող երիտասարդներն էլ փորձեցին փակել տեսախցիկը:

Նշենք, որ տեսախցիկը փակող երիտասարդը Հովիկ Մայիլյանն է, որը նախագահի թեկնածուի ազգականն է:

 

  • Կիսվել: