Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչության հիմնական մասը լքել է քաղաքը
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչության հիմնական մասը լքել է քաղաքը։ Ներկա պահին այնտեղ գտնվում են միայն քաղաքապետը, վարչակազմի ղեկավարը, աշխատակիցներ և բնակիչներից մի քանի հոգի, ովքեր մինչև օրվա վերջ նույնպես կհեռանան քաղաքից, իսկ ղեկավար կազմը՝ մինչև օրվա վերջ կամ վաղը։
Նշենք, որ Ադրբեջանը պահանջել է, որ մինչև օգոստոսի 25-ը հայ բնակչությունը հեռանա քաղաքից, նույն շրջանի Ներքին Սուս, Աղավնո գյուղերից։ Ադրբեջանի այս պահանջը պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի իր հատվածի շինարարության ավարտով։