շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն, կան հզոր երկրներ, որոնք ունեն իրար հակադրվող շահեր. Միրզոյան

Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն, կան հզոր երկրներ, որոնք ունեն իրար հակադրվող շահեր. Միրզոյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին, ասաց, որ քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Քարտեզի վրա կան շատ հզոր երկրներ, որոնք ունեն հզոր տնտեսություններ ու բանակներ, ունեն շահեր, որոնք հակադրվում են իրար, շահեր, որոնք համընկնում են, և որևէ աշխարհաքաղաքական իրողություն, կարծում եմ, պետք է դիտարկել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ դրանք շատ սրընթաց են ու վտանգավոր՛՛:

Միրզոյանի խոսքով՝ Արցախի հարցում Հայաստանը որդեգրել է դիրքորոշում, որ այն ժողովրդի իրավունքի հարց է, և այդտեղ տարածքային որևէ հարց չկա։

՛՛Եվ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ԱՊՀ անդամ պետությունները Ալմաթիի հռչակագրում փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այդ հռչակագրից հետո ընդունվել է համաձայնագիր, որը վավերացվել է երկրների խորհրդարաններում, այդ թվում` ՀՀ խորհրդարանում՛՛,-նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ առջևում բանակցային պրոցես է, որը հեշտ չի լինելու:
 
 

  • Կիսվել: