երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քարահունջ համայնքում սոցիալական ձեռնարկատիրություն է գործում

Քարահունջ համայնքում սոցիալական ձեռնարկատիրություն է գործում

Արցախ Աբրահամյանը, ներկայացնելով «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ՍՁ գաղափարը, ֆինանսավորում է ստացել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՀ կառավարության, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ իրականացված «Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում:

 «Հրատապ պետք է եղել օղու թորման սարք, ինչը ձեռք կբերեմ ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանի ֆինանսավորման շնորհիվ», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Աբրահամյանը և հավելել, որ, ուսանելով Սոցիալական Ձեռներեցների դպրոցում, սովորել է, ինչպես նկատել, վեր հանել համայնքի առջև ծառացած խնդիրները և առաջարկել լուծումներ։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել էր ԱՀ Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում իր և մանկության երեք ընկերների կողմից (ՀԱԳԱ-ն նրանց անունների սկզբնատառերն են)։
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Գյուղում չկային աշխատատեղեր, գյուղացին իր մշակած այգու բերքի իրացման խնդիր ուներ, երեխաները, պատանիները, երիտասարդները չունեին տարբեր մասնագիտություններ, արհեստ սովորելու հնարավորություններ (շրջանում առկա չէր)։ Պետք է ցույց տալ, օրինակ ծառայել երիտասարդության համար, որ կա այլընտրանք, որ կարելի է մնալ համայնքում, ապրել ու զարգացնել այն՝ զանազան խնդիրներ լուծելով: Այդպես ընկերներով մեր սեփական փոքրիկ ներդրումներով հիմնեցինք գինու, մրգօղու շատ փոքրիկ արտադրամաս։ 2020 թվականին կորոնավիրուսի բռնկման պատճառով չկարողացանք հավուր պատշաճի վաճառք իրականացնել։ Հասկացանք, ոը գործը գլուխ է գալիս, բայց վիրուսը խանգարում է, իսկ հետո էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը... Ինչպես գյուղը, այնպես էլ արտադրամասը իր ողջ եղածով մնաց թշնամուն», - պատմել է Ա. Աբրահամյանը։
 
Նա չի հիասթափվել և նույնը հիմա ձեռնարկել է ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ համայնքում։
 
«Այս պահին արտադրվում է միայն խաղողի գինի և մրգօղի: Կիրացվի գյուղացու բերքը, կհիմնվեն նոր այգիներ, պատանիները, երիտասարդները կինտեգրվեն կոլեկտիվ, զարգացնող աշխատանքին (տղաների կողմից շշալցվում, աղջիկների կողմից հետաքրքիր, գեղագիտական, նոր մոդելով ձևավորվում, փաթեթավորվում են գինու շշերը), կսովորեն գեներացնել նոր, ստանդարտներից դուրս բիզնես գաղափարներ: Շահույթի կեսից ավելին կտրամադրվի 2 համայնքների աղբահանության խնդրի լուծմանը, ինչը վառ օրինակ կդառնա երիտասարդության համար, պատանիների համար կկազմակերպվեն ուսանելի միջոցառումներ, վարպետաց դասեր՝ էքսկուրսիաների միջոցով՝ սերմանելու գործունյա մտածողություն, ծանոթացնելու տարբեր մասնագիտությունների», - նշել է Ա. Աբրահամյանը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: