երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քահանայական ձեռնադրություն Արցախում

Քահանայական ձեռնադրություն Արցախում

Նոյեմբերի 13-ին, օրհնությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:
Արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝  նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին:

  • Կիսվել: