երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քաղաքացիների 35 տոկոսը կարծում են, որ ՀՀ իշխանություններն են մեղավոր Արցախում ստեղծված իրավիճակի համար

Քաղաքացիների 35 տոկոսը կարծում են, որ ՀՀ իշխանություններն են մեղավոր Արցախում ստեղծված իրավիճակի համար

«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց անցած ամսվա հետազոտության արդյունքները։

Նա նշեց, որ հեռախոսային հարցումներ են իրականացվել, հարցումներին  մասնակցել է 1100 մարդ։ Հետազոտությունն իրականացվել է հունիսի 21-24-ը։

«Արդեն շուրջ 200 օր է՝ ադրբեջանցիներն արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, ինչի պատճառով Արցախում սկսվել է հումանիտար ճգնաժամ, նույնիսկ հումանիտար բեռներ հնարավոր չէ ուղարկել այնտեղ։ Քաղաքացիներին հարց է ուղղվել, թե ըստ իրենց ովքե՞ր են մեղավոր այս իրավիճակի համար։ Հունվար ամսին քաղաքացիների 42 տոկոսը նշել էր, որ մեղավորն Ադրբեջանի իշխանություններն են, այդ ցուցանիշը հունիսին նվազել է՝ դառնալով 27.8 տոկոս։ Հունվարին 32.7 տոկոսը նշել էր, որ մեղավորը ՌԴ իշխանություններն են, հիմա այն դարձել է 25.2 տոկոս։ Եվ եզակի աճը, որը կա՝ ՀՀ իշխանությունների մեղավորությունն է։ Եթե հունվարին 29 տոկոսն էր ասում, որ ՀՀ իշխանություններն են մեղավոր, հիմա արդեն 35 տոկոսը»,-նշեց Նավասարդյանը։

 

  • Կիսվել: