երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Այս մասին ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ եւ մտադիր են համահունչ գործել»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: