Փրկարարները օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի բնակչին
Հուլիսի 27-ին ժամը 16:27-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է, ստացվել, որ վատառողջ Ե. Բ-ն (ծնված 1941թ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 76 հասցե տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 16:28-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: