կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին. Գեղամ Ստեփանյան

Փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին. Գեղամ Ստեփանյան

Գիտեմ, որ ոստիկանության բաժին հրավիրել, խոսակցություն ունեցել ակտիվիստների հետ, սակայն անձամբ ինձ չեն հրավիրել։ Դա պայմանավորված է Հայաստանում տիրող ընդհանուր ռեպրեսիվ իրավիճակով։  Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով, բովանդակային իմաստով փորձում են վախեցնել հանրահավաքի մասնակիցներին։

Նա նշեց, որ իրենք ավելի վաղ 12 պահանջներից բաղկացած թուղթ են ներկայացրել, սակայն միայն սոցիալական հարցերին է ընթացք տրվում, իսկ մյուս պահանջները՝ Արցախ վերադարձի, մշակութային ժառագության պահպանման, գերիների ազատման և այլնի վերաբերյալ անտեսվում են Հայաստանի իշխանությունների կողմից։

Նա նշեց, որ իրենց պահանջն է իշխանություններին, որ ձեւավորվի հարթակ, որտեղ արցախցիները կարող են իրենց իրավունքների մասին խոսել:

  • Կիսվել: