երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխվարչապետն ու ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի պաշտոնյաներն անդրադարձել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

Փոխվարչապետն ու ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի պաշտոնյաներն անդրադարձել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռային Ղարաբաղից ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանման հետևանքով ձևավորված հումանիտար իրավիճակին։

Փոխվարչապետը բարձր է գնահատել մեր հայրենակիցների առաջնային կարիքների հասցեագրման գործընթացում ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի ակտիվ ներգրավվածությունը՝ վստահություն հայտնելով նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի շուրջ արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հասցեագրմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։

 

  • Կիսվել: