երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իվանյանի (Խոջալու) ադրբեջանցիներիներով բնակեցնելու շուրջ լուրերը կեղծ են․ Wargonzo

Իվանյանի (Խոջալու) ադրբեջանցիներիներով բնակեցնելու շուրջ լուրերը կեղծ են․ Wargonzo

Ստեփանակերտի մերձակայքում ՝ Իվանյնյանում (Խոջալու), նախատեսվում է կառուցել 1000 մասնավոր տուն Արցախի այն քաղաքացիների համար, ովքեր պատերազմի ընթացքում կորցրել են իրենց բնակավայրերը։

Խոսքը Հադրութի, Շուշիի բնակիչների, ինչպես նաեւ այն գյուղերի մասին է, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:

Ինչպես հայտնում է @wargonzo-ն, հղում կատարելով իր կիբերդեպարտամենտի տվյալներին, ադրբեջանցիներով Իվանյանի (Խոջալու) բնակեցման շուրջ իբրև թե Շուշիում տարվող բանակցությունների մասին լուրերը կեղծ են։

"Մեր ՏՏ մասնագետները կարողացել են պարզել, որ այդ լուրերը գեներացվել Բաքվում բացված հայալեզու ֆեյսբուքյան օգտահաշիվների կողմից։

Ընդ որում, պարզվել է, որ նրանցից մեկը գրանցված է անմիջապես Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի համակարգչից",- նշվում է նախագծի հաղորդագրոթյան մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: