հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետք է թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի անճարության կործանարար զգացումը․ Թաթոյան

Պետք է թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի անճարության կործանարար զգացումը․ Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության կապակցությամբ:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 11 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։

Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ: Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք:

Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։

Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։

Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա:

  • Կիսվել: