Պետք է սա ցույց տալ բոլոր այն անձանց, ովքեր բարբաջում են Արցախում «մնայիք, կռվեիք» թշնամական թեզը». Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» ֆիլմի հղումը՝ կից գրելով.
«Թեև ծանր է Հետքի այս ֆիլմը, սակայն պետք է այն դիտել ու տարածել:
Պետք է սա ցույց տալ հատկապես բոլոր այն անձանց, ովքեր բարբաջում են Արցախում քաղաքացիական զոհերի իբր բացակայության և «մնայիք, կռվեիք» թշնամական թեզերը»: