շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարի 81 %-ն ապահովել են խոշոր հարկ վճարողները. Արցախի Ֆինանսների նախարարություն

Պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարի 81 %-ն ապահովել են խոշոր հարկ վճարողները. Արցախի Ֆինանսների նախարարություն

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 44 միլիարդ 146 միլիոն 100 հազար դրամ` պլանավորված 41 միլիարդ 300 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.9 %-ով կամ 2 միլիարդ 846 միլիոն 100 հազար դրամով, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 10.5 %-ով կամ 4 միլիարդ 205 միլիոն 800 հազար դրամով:

Նշվում է, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 35 միլիարդ 778 միլիոն 900 հազար դրամը կամ 81 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: