ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է Չարեքտարում կատարած ուսումնասիրությունների արդյունքները

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է Չարեքտարում կատարած ուսումնասիրությունների արդյունքները

Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ԱՀ քաղաքացի Ծ. Բ. -ի կողմից հաղորդած տեղեկատվության հիման վրա Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղական համայնքում ուսումնասիրություններ է իրականացրել:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունից՝ ուսումնասիրությունների արդյունքում արդյունքում պարզվել է, որ ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղական համայնքում բնակելի տների շինարարական աշխատանքները կատարվել են կոսմետիկ մանր թերություններով, որոնց մի մասն ընթացքում շտկվել է, իսկ մնացածը՝ շտկման փուլում է:

Հաղորդագրությունում նշված բազմազավակ ընտանիքին պատկանող բնակելի տուն կատարած շրջայցի արդյունքում պարզվել է, որ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների պատճառով քանդվել է նշված բնակելի տան բակում գտնվող շինությունը, որն էլ Ծառայության միջամտության արդյունքում վերանորոգվել է։

Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենը պատրաստակամ է վերակառուցման և վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո ևս մեկ անգամ ուսումնասիրել շահագործման հանձնված բնակելի տները՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու նպատակով:

  • Կիսվել: