հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԲ զորամասում մահվան ելքով դեպքի ծառայողական քննության արդյունքում պատասխանատու զինվորականներին զորացրել են զինված ուժերի շարքերից

ՊԲ զորամասում մահվան ելքով դեպքի ծառայողական քննության արդյունքում պատասխանատու զինվորականներին զորացրել են զինված ուժերի շարքերից

ՊԲ զորամասերից մեկում ս. թ. հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

   Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

Նույն գործի շրջանակում  խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Հավելենք նաև, որ հետաքննությունը շարունակվում է և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:

  • Կիսվել: