Արցախի ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերը չեն գնդակոծել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։ Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ։