ՊԲ ստորաբաժանումների կողմից Գյանջան թիրախավորելու մասին Ադրբեջանի պնդումները սուտ են. ԱՀ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել Ադրբեջանի` հումանկտար հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտելու վերաբերյալ։
«Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։