ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՊԲ-ն հերքում է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին ադրբեջանական հայտարարությունները

ՊԲ-ն հերքում է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին ադրբեջանական հայտարարությունները

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն` ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։

ՊԲ հայտարարությունը, ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև.
 
«Իրականում, նշված հատվածում  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:
 
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»:

  • Կիսվել: