հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատրաստ ենք մեր մասնագիտական պարտքը կատարելու համար գնալ Արցախ. բժիշկների ակցիան՝ ՄԱԿ-ի հաայստանյան գրասենյակի մոտ

Պատրաստ ենք մեր մասնագիտական պարտքը կատարելու համար գնալ Արցախ. բժիշկների ակցիան՝ ՄԱԿ-ի հաայստանյան գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ այսօր բժիշկների կազմակերպած բողոքի ակցիան ավարտվեց: Նշենք, որ նրանք բողոքում էին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ:

Բժիշկները միջազգային կառույցներից պահանջել են հիվանդների համար ապահովել ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքի եւ դեղերի հասանելիություն։

Նրանք հանդես են եկել ուղերձով՝ նշելով, որ իրենց մասնագիտական պարքքտը կատարելու համար պօատրաստ են գնալ Արցախ:

՛՛Եթե արցախցին այսօր ստեղծված անմարդկային պայմանների հետեւանքով լքի Արցախը, վաղն այդ նույն պայմանները ստեղծվելու են Հայաստանի համար: Հայերը հազարամյակներով ապրել են այդ տարածքում, բազմաթիվ թշնամիներ եկել եւ անցել են, բայց ոչ մեկին չի հաջողվել մեզ կոտրել: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց թույլ չենք տա, որ մեր հայրենակիցներին նսեմացնեն աշխարհի լռության ներքո:

Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական պարտքը կատարելու համար գնալ Արցախ: Եթե միջազգային հանրություն տրամադրի սանավիացիա, մեր շատ գործընկերներ պատրաստ են հենց այս գիշեր էլ մեկնել Արցախ եւ օգնել ծանր հիվանդներին: Մենք ուղերձ ենք հղում մեր արցախցիներին, որ երբեք չընկճվեն, մենք պատրաստ ենք հայտնվել շրջափակման մեջ՛՛,-նշել են բժիշկները:

 

  • Կիսվել: