երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով. Բեգլարյան

Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով. Բեգլարյան

Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Այսօր, Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակի առթիվ, Ստեփանակերտում տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման արարողությունը: Քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ֆինանսավորումը՝ ԱՀ կառավարության, որի պատվերը տրվել էր դեռ տարիներ առաջ, և աշխատանքների հիմնական մասը կատարված էր արդեն անցած տարի:

Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով, որոնք սփռում են սեր, բարություն ու գեղեցիկի հանդեպ ակնածանք:
Համոզված եմ՝ Ազնավուրի արվեստով բազմաթիվ հայ ու համաշխարհային սերունդներ են դաստիարակվելու»,- գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին:

  • Կիսվել: