հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատերազմն ու հայաթափումն էթնիկ զտումների արդյունք էին. Թաթոյան

Պատերազմն ու հայաթափումն էթնիկ զտումների արդյունք էին. Թաթոյան

Արցախի Հադրութի շրջանը մշտապես ծանրակշիռ մեծամասնությամբ հարուստ է եղել հայկական բնակչությամբ, և անգամ երբ ձևավորվեց Ադրբեջանի Հանրապետությունը, և Հադրութը ներառվեց այդ հանրապետության կազմում, այնտեղ, միևնույն է, շարունակում էին մեծամասնություն կազմել հայերը: Այս մասին այսօր ՛՛Հադրութի դեօկուպացիա՛՛ հասարակական կազմակերպության հիմնադրմանը նվիրված արարողության ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ Հադրութը ներկայումս հայաթափվել է և ադրբեջանական վերահսկողության ներքո է, բայց ակնհայտ է, որ պատերազմն ու հայաթափումն էթնիկ զտումների արդյունք էին:

՛՛Մինչ օրս էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է ողջ հայ ժողովրդի մասին խոսել ցեղասպանության սպառնալիքների լեզվով, պատերազմի սպառնալիքով և առիթը բաց չթողնելով՝ փորձել վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը՛՛,-ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պատերազմական հանցագործությունները, որ նաև Հադրութի մեր հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցան, ոչ թե իրարից կտրված հանցանքներ էին, որ կատարել էին այս կամ այն զինվորականները, այլ միասնական պետական քաղաքականության, մեկ միասնական շղթայի մասեր. ՛՛Հետևաբար, երբևէ չի կարելի տարանջատել այդ պատերազմական հանցագործությունները այն վարվող քաղաքականությունից, որ մինչ օրս էլ շարունակվում է: Դրան գումարվում է Արցախի մեկուսացման քաղաքականությունն աշխարհից՛՛:

  • Կիսվել: