երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է սաստկացրել Արցախն աշխարհից մեկուսացնելու քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է սաստկացրել Արցախն աշխարհից մեկուսացնելու քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Մեր դիտարկումներով` պատերազմից հետո ադրբեջանական իշխանություններն էլ ավելի են սաստկացրել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու իրենց քաղաքականությունը:

Փետրվարի 15-ին կայացած ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
«Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ տարել են Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն։ Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Ադրբեջանը պետք է հավատարիմ լինի այն միջազգային սկզբունքներին, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլ կազմակերպություններ անընդհատ քարոզում են, որ իրավունքների պաշտպանությունը չի կարող քաղաքական սահմանափակումներ ունենալ: Որևէ պետության քաղաքականապես չճանաչված լինելը չի նշանակում, որ իրավունքների պաշտպանության առումով պետք է մեկուսացված մնա աշխարհից», - նշել է Ա. Թաթոյանը:

  • Կիսվել: