կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հիմնովին ավերվել է 38 բնակելի տուն

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հիմնովին ավերվել է 38 բնակելի տուն

2020թ․ պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքում հիմնովին ավերվել է թվով 38 բնակելի տուն։

Անմիջապես պատերազմի ավարտից հետո իրականացված ուսումնասիրությունների արդյունքում` դրանց վերականգնման կամ ըստ անհրաժեշտության տեղում հիմքից նոր առանձնատան կառուցման համար կազմվել են համապատասխան նախագծեր։

Ընդհանուր առմամբ՝ նշված աշխատանքներում ընդգրկված են 27 շինարարական կազմակերպություններ։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, ներկայումս մի շարք հասցեներում շարունակվում են շինարարական աշխատանքները, որոնց մասին կներկայացնենք առանձին։

  • Կիսվել: