հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատասխանատուները հետևել են «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Պատասխանատուները հետևել են «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող աշխատանքները հիմնականում մեծածավալ ծրագրեր են, որոնք, հետպատերազմյան իրողություններից ելնելով, ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։May be an image of 7 մարդ, people standing և դրսումը

 

«Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։ Նրանք հետևել են Ասկերանի շրջանի Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Պատասխանատուները եղել են նաև մայրաքաղաքի Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների շինհրապարակներում և Աջափնյակի ու Թումանյան փողոցի՝ նոր կառուցվող թաղամասերում»,֊ տեղեկացրել է մեր զրուցակիցը։

 

May be an image of 2 մարդ և map-ը

 

May be an image of դրսում

Ըստ Մ. Դանիելյանի՝ օրակարգում էր նաև ճանապարհաշինության ոլորտը։ Այց է կատարվել Մարտակերտի շրջան՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ նոր ավտոճանապարհի շինարարական տեղամաս, իսկ Ասկերանի շրջանում՝ մայրուղուց դեպի Աստղաշեն տանող բարեկարգվող ավտոճանապարհի հատված, որտեղ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքին առնչվող և ավարտման ժամկետներին վերաբերող հարցեր։

May be an image of 1 հոգի և դրսումը

 

May be an image of դրսում

 

May be an image of 1 հոգի և դրսումը

 

  • Կիսվել: